2003 թվականի հունիսին IIZ/DVV –ի Երևանյան բյուրոյի, ՀՀ Առևտրա-արդյունաբերական պալատի և Հայաստանում ՄԿ /Մեծահասակների կրթություն/ տրամադրողների ուժերով կազմակերպվել էին մեծահասակների կրթության օրերը Երևանում: Տվյալ միջոցառման սահմաններում անց է կացվել ՄԿ ցուցահանդես ու մի շարք թեմատիկ սեմինար – քննարկումներ: Քննարկումների ընթացքում առաջարկվել է ձևավորել որոշակի կառույց, որն ի վիճակի կլինի համաձայնեցնել գործողությունները և համատեղել ՄԿ-ի ոլորտում ներգրավված կազմակերպությունների ջանքերը: Պատմություն Այդ ժամանակվանից սկսած գործում է ՙՄեծահասակների կրթություն և ուսումնառություն ողջ կյանքի ընթացքում՚ հիմնադրամ ոչ ֆորմալ կազմակերպությունը: Գործընկեր կազմակերպությունները Որպես ՙՄեծահասակների կրթություն և ուսումնառություն ողջ կյանքի ընթացքում՚ ակտիվ գործընկերներ են հանդիսանում. - - ՀՀ կրթության ու գիտության նախարարությունը, - Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, -Զբաղվածության ծառայություն՚գործակալությունը, - ՀՀ առևտրա-արդյունաբերական պալատը, - Մարզերի առևտրա-արդյունաբերական պալատները, - Միջազգային դոնոր-կազմակերպությունները, - Պետական, մասնավոր և ոչ պետական կազմակերպությունները: Իրագործված նախագծեր. - Մասնակցությունը СНГ EXPO ցուցահանդեսին, հունիս 2004թ. - Մասնակցությունը ՙՄեծահասակների կրթություն և ուսումնառություն ողջ կյանքի ընթացքում Հարավային Կովկասում, Status quo և զարգացման հեռանկարները՚ կոնֆերանսի աշխատանքներին; - Մասնակցությունը մեծահասակների կրթության III Սիբիրյան փառատոնի աշխատանքին Կրասնոյարսկում - Սոցիալական գործընկերների հանդիպումների շարքի կազմակերպումը ՄԿ-ի համակարգում համագործակցության մեխանիզմների մշակման հարցերով - Մասնակցությունը ՀՀ-ում ՙնախնական և միջին մասնագիտական կրթության և ուսուցման՚ համակարգի զարգացման ռազմավարության իրականացման գործողությունների մշակմանը և հետագա քննարկմանը- IIZ/DVV,Armenian National Observatory (ETF) -ի հետ համատեղ ՄԿ և ՈՒՈԿԸ խնդիրների շուրջ ազգային կոնֆերանսի կազմակերպում 2004 թ. նոյեմբերին Ծրագրեր - Նախագծերի մշակում- Ողջ կյանքի ընթացքում կրթության համակարգի բազմակողմանի զարգացման համար ռազմավարական և օրենսդրական հիմքի ստեղծում - Թրեյնինգ-մասի զարգացումը զբոսաշրջիկության գործում /բիզնեսում/ որպես բնակչության ավելացման և Հայաստանի մարզերից մեկում աղքատության վերացման միջոց- Սոցիալական գործընկերների համակարգում համագործակցելու մեխանիզմենրի մշակման հարցերով հանդիպումների շարքի շարունակում; - Գործազուրկների համար կարճաժամկետ սեմինարների մոդուլների մշակում; - Հայաստանում ՄԿ և ՈՒՈԿԸ ոլորտում ուսուցման ինտերակտիվ մեթոդների ներդրում; - ՀՀ որևէ բուհում ՄԿ և ՈՒՈԿԸ–ի գծով մասնագիտությունների ներդրման նպաստում; - Հեռուստատեսային հաղորդումների շարքի ստեղծում; - ՄԿ և ՈՒՈԿԸ թեմատիկայով պարբերական ամսագրի թողարկում;