Հիմնադրամի հիմնական նպատակն է համատեղել գործընկերների ջանքերը արդի հասարակությունում անձի հասարակական, մասնագիտական, մշակութային, սոցիալական պահանջներին համապատասխանող ՀՀ-ում մեծահասակների կրթության արդյունավետ համակարգի ինսիտուցիոնալ զարգացման համար:
‘ՄԵԾԱՀԱՍԱԿՆԵՐԻ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՒ ՈՒՍՈՒՑՈՒՄ ՈՂՋ ԿԱՅՆՔԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ. ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ” ԹԵՄԱՅՈՎ 1-ԻՆ ՀԱՄԱԺԱՈՂՈՎԻ Հ Ռ Չ Ա Կ Ա Գ Ի Ր
Մենք` Երեւանի “Մեծահասկաների կրթություն եւ ուսուցում ողջ կյանքի ընթացքում. Զարգացման հեռանկարներ” առաջին համաժողովի մասնակիցներս, ուսումնասիրելով խնդրի առաջացման եւ ծավալման ընթացքը Եվրոպայի զարգացած երկրներում, ինչպես նաեւ քաջատեղյակ լինելով վերջին տասնամյակներում Հայաստանի Հանրապետության հասարակական, քաղաքական եւ տնտեսական խոշոր տեղաշարժներին եւ դրանց հետեւանքով Մեծահասկաների կրթության խնդիրների առավել արդիականացումը Հայաստանի Հանրապետությունում, համոզված ենք, որ Մեծահասակների կրթություն եւ Ուսումնառություն ողջ կյանքի ընթացքում (հետագայում ՄԿ եւ ՈւՈԿԸ) գաղափարը երկրում տիրող իրավիճակը բարելավելու եւ ապագայում տնտեսության համաչափ զարգացման համար պայմաններ ապահովելու ռացիոնալ ուղիներից մեկն է:Ելնելով սրանից եւ միաժամանակ իբրեւ երկրի ապագայով շահագրգռված քաղաքացիներ, մենք միահամուռ կերպով առաջադրում ենք սույն Հռչակագիրը եւ առաջարկում միացյալ ուժերով լծվել Հայաստանում ՄԿ եւ ՈւՈԿԸ ծավալման եւ Գործնական քայլերի առաջարկի ստեղծման գործընթացին:1. Մենք համոզված ենք, որ հասարակության կայուն զարգացումը հնարավոր է միայն անհատի էական պահանջմունքների եւ կարիքների բավարարման միջոցով: Նշվածը իրագործելի է միայն ելնելով մարդկային սեռերի, ազգությունների, դավանանքների իրավահավասարության նախապայմանից եւ հաշվի առնելով դրանց առանձնահատկությունները եւ հնարավորությունները:2. Մենք ընդունում ենք “CONFINTEA V” -ի եւ դրան հաջորդող ամփոփումների ընթացքում հռչակված ՄԿ եւ ՈւՈԿԸ կարգախոսները, ձեւակերպումներն ու գաղափարաբանությունը եւ համոզված ենք, որ առանց դրանց հետեւողական իրագործման հնարավոր չի լինի կերտել Քաղաքացիական հասարակություն մեր երկրում:3. ՄԿ եւ ՈւՈԿԸ-ի արմատավորումը դարձնում է անհատի կյանքն ավելի գիտակցված, մարդուն հնարավորություն է տալիս իր մեջ ձեւավորել հանդուրժողականություն տարիքի, սեռի, ազգության, դավանանքի, ֆիզիկական, մտավոր եւ այլ առանձնահատկությունների նկատմամբ:4. Մեծահասակների կրթությունը կիրառում է ուսուցման ձեւերի ողջ համալիրը, որի միջոցով տվյալ հասարակության մեջ հասուն համարվող մարդիկ սեփական եւ հասարակական կարքների բավարարման նպատակով զարգացնում են իրենց ունակությունները, հարստացնում գիտելիքները, կատարելագործում մասնագիտական կարողունակությունները ու օգտագործում դրանք նոր ուղղվածությամբ: ՄԿ եւ ՈւՈԿԸ ներառում է ֆորմալ եւ շարունակական կրթությունը, ոչ ֆորմալ ուսուցումը եւ ակամա (ինֆորմալ) ուսումնառությունը, որոնք կարող են գոյություն ունենալ բազմամշակութային հասարակությունում:5. Տեղեկանալով ՄԿ եւ ՈւՈԿԸ միջազգային զարգացումների ընթացքին եւ Հայաստանում դրա իրագործման անհրաժեշտությանը` կարեւոր ենք համարում ելնել մեր ժողովրդի պատմական ժառանգության, ավանդական դպրոցի, նյութական եւ հոգեւոր մշակույթի, բարոյական արժեքաբանության ազգային առանձնահատկություններից եւ դրանք առավել կիրառելի ձեւով տեղայնացնել մեր պայմաններից բխող պահանջներին համապատասխան:6. Հայաստանի ազգաբնակչությունը միջմշակութային երկխոսության պատմական մեծ փորձ ունի, այնուամենայնիվ մենք եւս կաիք ունենք հմտանալու քաղաքակրթությունների երկխոսության ժամանակակից արվեստի մեջ, քանի որ ունենք այլ մշակութների հետ շփումների անխուսափելիություն նաեւ արտերկրում: Այս պարագայում մեր քաղաքացին հանդես կգա իբրեւ երկխոսության լիիրավ կողմ: ՄԿ եւ ՈւՈԿԸ համկարգը մեծապես կարող է նպաստել միջմշակութային հաղորդակցման ծավալմանը եւ Հայաստանի Հանրապետության ազգային փոքրամասնությունների շահերի պաշտպանությանը:7. ՄԿ եւ ՈւՈԿԸ գաղափարը մեր երկրում դեռ լայն ճանաչում չի գտել ոչ հասարակության խավերի ու համայնքների, ոչ էլ պետական կառուցվածքների կողմից: Մենք գիտակցում ենք պետության կարեւոր դերակատարությունը ՄԿ եւ ՈւՈԿԸ գաղափարի ճանաչման, ընդունման եւ մեր երկրում արմատավորելու գործում:8. Հայաստանի Հանրապետությունում, մի կողմից` հասարակական տարբեր խավերի միջեւ, մյուս կողմից` հասարակության եւ պետության միջեւ փոխըմբռման եւ փոխզիջման ապահովման նպատակով ՄԿ եւ ՈւՈԿԸ հետագա աստիճանական ծավալման անհրաժեշտության վերաբերյալ երկխոսության իրագործողներին` բոլոր սոցիալական գործընկերներին եւ մտավորականներին, մենք կոչ ենք անում հանդես գալ սույն գաղափարի քարոզչությանբ, ընդ որում, այդ ամենը պետք է կատարվի քաղաքական, տնտեսագիտական, ազգային անվտանգությանն առնչվող սթափ հաշվարկմերի հիման վրա: Բոլոր կողմերը պարտավոր են ռեսուրսների ներդրումներ կատարել եւ դրանով երաշխավորել գործի հաջողությունը:9. Մեծ Սփյուռք ունեցող հայության համար ՄԿ եւ ՈւՈԿԸ համակարգը մեծ դերակատարություն ունի կապերի սերտացման, հաճախակիացման եւ ամրացման առումով:10. ՄԿ եւ ՈւՈԿԸ արմատավորումը կնպաստի նաեւ եվրոպական մշակութային եւ կրթական տարածք մեր պետության ինտեգրացվելու պատմական գործընթացին:11. Բազմաթիվ երկրների փորձը ցույց է տալիս, որ ՄԿ եւ ՈւՈԿԸ համակարգի գործունեությունը նպաստում է աղքաթության հաղթահարմանը եւ անգրագիտության նվազեցմանը:12. ՄԿ եւ ՈւՈԿԸ համակարգը պետք է դառնա էկոլոգիական կրթության եւ դաստիրակոիթյան, անհատի եւ հասարակության առողջ ապրելակերպի ապահովման եւ հասաչակության կայուն զարգացման կարեւորագույն միջոցներից մեկը:13. Գլոբալացումը, արտադրության կառուցվածքային փոփոխությունները, գործազրկության աճն եւ նորմալ կենսակերպի ապահովման դժվարությունները հրամայաբար պահանջում են զբաղվածության ոլորտում վարել ավելի ակտիվ քաղաքականություն եւ ավելի խոշոր ներդրումներ կատաչել մարդկային ռեսուրսների զարգացման մեջ: Սրանք հասարակության սոցիալակալացման հիմնական նախադրյալներից են:14. Տեղեկատվական եւ հաղորդակցական նոր տեխնոլոգիաների զարգացումը հղի է հասարակությունից անհատի կամ հասարակական խմբավորումների օտարման վտանգներով: Այս պարագայում ՄԿ եւ ՈւՈԿԸ համակարգը բոլորին կնձեռնի իրազեկման հավասար հանրավորություններ:15. Տեխնոլոգիական հեղաշրջումների ընթացիկ փուլը զարգացած երկրներում ձեւավորել է գիտելքներով կառավարվող հասարակություն, ուստի ՄԿ եւ ՈւՈԿԸ գաղափարի էութունը դառնում է այն, որ մարդը անըդհատ ձգտի յուրացնել նորը, անհայտը, աշխատի կատարելագործել իր անձը, եւ ոչ թե իրեն համարի զարգացման գագաթնակետին հասած մի կատարելություն: Մեր երկրում ՄԿ եւ ՈւՈԿԸ անհրաժեշտությունն առավել կարեւորվել է տեղի ունեցած հասրակական-քաղաքական կտրուկ փոփոխությունների պատճառով, որոնք հանգեցրել են սոցիալ-հոգեբանական եւ տնտեսական լուրջ խնդիրների: Որպես ստեղծագործական ներուժի եւ արտադրողականության գլխավոր միջոց` ողջ կայնքի ընթացքում ուսումնառությունը կոչված է մեղմել ստեղծված իրադրության բարդությունն ու դրամատիզմը:16. ՄԿ եւ ՈւՈԿԸ –ն անհատին հնարավորություն է տալիս աշխատաշուկայում մշտապես հանդես գալ ոչպես ակտիվ տարր եւ պահպանել նակախությունը նաեւ տարեց հասակում:17. Մեր երկրում ՄԿ եւ ՈւՈԿԸ համակարգի ներդրման գործունեությունը ծավալվել է “ներքեւից” եւ կրում է ապակենտրոնացված բնույթ: Հայտնի են բազմաթիվ եւ բազմազան պետկան, մասնավոր եւ հասարակական կազմակերպություններ, որոնք ռազմավարություններ եւ ճկուն մեխանիզմներ են առաջարկում եւ այս բնագավառում զգալի փորձ են կուտակել, ուստի տնտեսման եւ արդյունավետության նկատառումներով անհրաժեշտ է ապագա քայլերի առաջարկի մշակումը իրագործել հենվելով հիմնարկությունների եւ ցանցերի վրա` օժտելով նրանց հավասար իրավունքներով:18. Մենք հանդիսավոր կերպով հայտարարում ենք, որ որ բոլոր կողմերս ուշադիր հետեւելու ենք սույն Հռչակագրի եւ նրան հաջորդող Գործնական քայլերի առաջարկի անշեղ իրագործմանը` հստակ սահմանելով դերակատարությունները եւ պարտավորությունները, համագործակցելով միմյանց հետ:19. Մենք հանդիսավոր կերպով հայտարարում ենք նաեւ, որ բոլոր անհատները հավասր հնարավորություններ կունենան ուսումնառելու ողջ կյանքի ընթացքում: Այդ նպատակով մենք ռեսուրսների համատեղ օգտագործմամբ կձեւավորենք ավելի խոշոր միավորումներ եւ ցանցեր, որպեսզի Մեծահասակների կրթությունը բարիք արարի, միջոց ծառայի, դառնա իրավունք եւ համատեղ պատասխանատվություն: