English Russian Armenian
 
Home News Programs Library Members History Partners Links Contacts  
 
Մեծահասակների կրթություն և ուսումնառություն ողջ կյանքի ընթացքուն ՀԿ հերթական Համաժողովը
25.12.2009

2009թ. Դեկտեմբերի 25-ին տեղի ունեցավ Մեծահասակների կրթություն և ուսումնառություն ողջ կյանքի ընթացքուն ՀԿ հերթական Համաժողովը: Համաժողովը նախագահող ընտրեց  Էդ. Սարոյանին, ով հայտարարեց Համագումարի սկիզբը , ապա Համաժողովը լսեց և հաստատեց ՀԿ գործող նախագահ Ա. Սարգսյանի հաշվետվությունը: Հաշվետվություն ներկայացրեց նաև վերստուգիչ հանձնաժողովը, որի հաստատումից հետո տեղի ունեցան համապատասխանաբար ՀԿ Նախագահի և վերստուգիչ հանձնաժողովի անդամների ընտրությունները: ՄԿՈՒՈԿԸ  ՀԿ նախագահ ընտրվեց Արևիկ Սարգսյանը, Վերստուգիչ հանձնաժողովի անդամներ ընտրվեցին Սամվել Պիպոյանը, Արամ Ավագյանը, Վարուժան Ավանեսյանը և Հասմիկ Սահակյանը: Համագումարի հետ մեկտեղվել էր նաև «Մեծահասակների կրթության շաբաթ Հայաստանում – 2009» միջոցառման փակման արարողությունը, որի շրջանակներում Համագումարի պատվիրակները քննարկեցին մի շարք բարդությունները, կազմակերպչական հաջողություններն թերացումները, ձեռքբերումները և բացթողումները, որոնք ի հայտ եկան միջոցառման օրերին, տրվեցին գնահատականներ:
Օրվա վերջում տեղի ունեցավ տարվա փակման ոչ պաշտոնական ընթրիք, որտեղ Համաժողովի պատվիրակները հնարավորություն ունեցան մեկ գավավ գինով շնորհավորել միմյանց գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան կապակցությամբ:


ՀեղինակՄԿՈՒՈԿԸ
 
 
 
<Սեպտեմբեր 2010>
ԵրկԵրքՉրքՀնգՈՒրՇբթԿիր
303112345
6789101112
13141516171819
20212223242526
27282930123
45678910
 
 
Էլ. փոստ:  
Ծածկագիր:  
     
   

 
Գլխավոր   |   Նորություններ   |   Ծրագրեր   |   Գրադարան   |   Անդամներ   |   Պատմություն   |   Գործընկերներ   |   Հղումներ   |   Կոնտակտներ
Մշակումը՝ ԴԻՆՈ ՍՒՍԹԵՄԶ