English Russian Armenian
 
Home News Programs Library Members History Partners Links Contacts  
 
Կայացավ Մեծահասակների կրթության շաբաթ 2009 միջոցառումների շարքը
19.10.2009

Կայացավ Մեծահասակների կրթության շաբաթ 2009 միջոցառումների շարքը

2009թ. Հոկտեմբերի 19-ին Երեւանի Մարիոտ Արմենիա հյուրանոցի Տիգրան Մեծ սրահում տեղի ունեցավ «Մեծահասակների կրթության շաբաթ Հայաստանում -2009» միջոցառումների շարքի բացման արարողությունը: Մասնակիցներին ողջույնի ղոսքով դիմեց ՀՀ Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Նա կարեւորեց կազմակերպիչներ Մեծահասակների կրթություն եւ ուսումնառություն ողջ կյանքի ընթացքում ասոցիացիայի (ՄԿՈՒՈԿԸ ՀԿ) եւ Գերմանիայի ժողովրդական բարձրագույն դպրոցների միության միջազգային համագործակցության ինստիտուտի Հայաստանի գրասենյակի (ԴՎՎ-ինթերնեյշնլ) կողմից իրականացվող ծրագրերը ուղղված մեծահասակների կրթության շարժման խրախուսմանը, աջակցմանը, համագործակցությանը պետության հետ:
Մեծահասակների կրթության շաբաթը անցկացվում է Հայաստանում արդեն 7-րդ տարին: 2003թ.-ին առաջին անգամ ԴՎՎ-ինթերնեյշնլ Հայաստանի գրասենյակի եւ մի շարք այս ոլորտով մտահոգ մասնագետների կողմից առաջին անգամ կազմակերպվեց «Մեծահասակների կրթության օրեր Հայաստանում» միջոցառումների շարքը, որոնց կարեւոր հատված էր Աշխատանքային տոնավաճառը: Միջոցառումը հետագայում համախմբեց մի խումբ էքսպերտների, որոնք էլ հանդիսացան ՄԿՈՒԿԸ ՀԿ հիմքը:
Այս տարվա «շաբաթ»-ը շատ առումներով աննախադեպ էր, քանի որ առաջին անգամ բացման արարողությունը իր ներկայությամբ պատվել էր ՀՀ ԿԳ նախարարը, ինչպես նաեւ երբեւէ միջոցառումը չէր ընդգրկել նման քանակությամբ համակազմակերպիչ կազմակերպություններ, որոնց ներկայությունը ավելի բարձրացրեց միջոցառումների հեղինակությունը: 2009թ.-ին միջոցառումները նաեւ շատ հետաքրքիր բազմազան էին ստացվել իրենց թեմատիկայով եւ շոշափում էին մեծահասակների կրթության ամենատարբեր ասպեկտները: Քննարկումները, բանավեճերը, հարց ու պատասխանները, դասախոսությունները, սեմինարները, ուսուցողական այցերը, խմբային աշխատանքները արծարծում էին խնդիրների մի ամբողջ բազմություն, ինչպես՝ պետական քաղաքականություն, դպրոցների եւ հոգեւոր հաստատությունների, մշակութային օջախների դեր, գործընկերություն ՄԿ ոլորտում եւ այլն:
Միջոցառման հիմնական նախաձեռնողներ ՄԿՈՒՈԿԸ ՀԿ ու ԴՎՎ-ինթերնեյշնլ Հայաստանի գրասենյակին այս տարի միացել էին մի շարտ միջազգային եւ տեղական կազմակերպություններ՝ ՀԿ-ներ, ֆոնդեր, պետական կառույցներ: Միջոցառումների շարքը անցկացվում էր ՀՀ ԿԳՆ հովանու ներքո, անմիջական օժանդակություն էին ցուցաբերել Մասնագիտական կրթության եւ ուսումնառության զարգացման կենտրոնը, ՀՀ Սոց. ապ. նախարարության «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալությունը, ՀՀ Առեւտրաարդյունաբերական պալատը: Տարբեր օրերի կազմակերպման գործում մեծ է «Գլոբալ զարգացումներ» հիմնադրամի, «Բրիտանական Խորհուրդ»-ի եւ Արամ Խաչատրյանի թանգարանի դերը: Կարեւոր է նաեւ աջակիցների օժանդակությունը՝ ի դեմս Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի Սոցիալ-կրթական կենտրոնի, Իջեւանի առրտրաարդյունաբերական պալատի, Կրթության ազգային ինստիտուտի, Գերմանական տեխնիկական համագործակցության ընկերության եւ այլոց: Շատ կարեւոր է նաեւ այն հանգամանքը, որ միջոցառումները իրենց աշխարհագրությամբ չսահմանափակվեցին ք. Երեւանում, այլ տեղափոխվեցին դեպի շրջաններ, մասնավորապես Գյումրի եւ Իջեւան:
Միջոցառման բացման արարողությունից անմիջապես հետո ՄԿՈՒՈԿԸ ասոցիացիայի նախագահ Արեւիկ Սարգսյանը ներկայացրեց ասոցիացիայի գործունեությունը անցած տարիներին, ապա ասոցիացիայի խորհրդի անդամ Արամ Ավագյանը ներկայացրեց ՄԿՈՒՈԿԸ ՀԿ զարգացման հետագա հեռանկարները:
Աշխատանքային օրվա երկրորդ կեսին ՀՀ առեւտրաարդյունաբերական պալատի եւ Բրիտանական խորհրդի համատեղ ջանքով կայացան երկու սեմինար-քննարկումներ «Գործընկորությունը ՄԿ ոլորտում» եւ «Հյուրանոցային սեկտորում գործատուների և ուսանողների մասնագիտական կրթությունը և ուսուցման  ընկալումները» թեմաներով:
Երկրորդ աշխատանքային օրը տեղի ունեցավ Գյումրիում՝ Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի Սոցիալ-կրթական կենտրոնում:
Նախ ներկաներին ողջունեցին ԴՎՎ-ինթերնեյշնլ Հայաստանյան գրասենյակի ղեկավար Նազարեթ Նազարեթյանը և Շիրակի թեմի Սոցիալ-կրթական կենտրոնի տնօրեն Սեյրան Մարտիրոսյանը, ով հյուրընկալել էր միջոցառումը: Ապա ՄԿՈՒՈԿԸ ասոցիացիայի համակարգող Աշոտ Բարսեղյանը ամփոփ ներկայացրեց «Մեծահասակների կրթության շաբաթ Հայաստանում - 2009» միջոցառումները ըստ օրերի:
Ապա ամբիոնը տրամադրվեց Շիրակի մարզի ԿԱԻ մասնաճյուղի ներկայացուցչին, որը խոսեց Մեծահասակների կրթության ոլորտում ԿԱԻ գործունեության մասին, ապա պատասխանեց ներկաների հարցերին:
Շատ տպավորիչ և ուսուցողական էր Ա. Դ. Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության Շիրակի  մասնաճյուղի ղեկավար, Շիրակի թեմի Սոցիալ-կրթական կենտրոնի տնօրեն Սեյրան Մարտիրոսյանի ելույթը, որտեղ նա հանգամանորեն ներկայացրեց հասարակական կազմակերպությունների իրավիճակը Շիրակի մարզում և խոսեց ՄԿ ոլորտում քաղաքացիական հասարակության կառույցների դերի մասին: Աշխատանքային օրվա առաջին կեսի ավարտին ծավալվեց առողջ քննարկում արծարծված թեմաների շուրջ:
Աշխատանքային օրվա երկրորդ կեսը, կարծես թե, չպետք է տեղի ունենար, քանի որ Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպս. Աջապահյանը նույն օրը առավոտյան հրավիրվել էր խորհրդակցության Մայր աթոռ սբ. Էջմիածին: Սակայն վեհափառը չուշացավ և հանդիպումը կայացավ: Կարճ ներկայացնելով իր մտքերն ու անհանգստությունները` ուղղված հոգևոր հաստատությունների դերի բարցրացմանը անձի կրթության հարցում, նա ժամանակը ծախսեց քննարկումների և հարց ու պատասխանի վրա, ինչը ստացվեց շատ արդյունավետ: Միջոցառման ավարտին կազմակերպիչները շնորհակալություն հայտնեցին սոցիալ կրթական կենտրոնի աշխատակազմին` ի դեմս տնօրեն Սեյրան Մարտիրոսյանի, և Շիրակի թեմի առաջնորդին ջերմ ընդունելության, համագործակցության պատրաստակամության և աջակցության համար:

“Մեծահասակների կրթության շաբաթ Հայաստանում – 2009” միջոցառման երրորդ oրը տեղի ունեցավ Ռեժինե հյուրանոցում, որտեղ տեղի ունեցավ “Ազգային տնտեսական մրցունակության ապահովմանն ուղղված կրթական քաղաքականություններ” խորագրով սեմինարը, որը փակ միջոցառում էր: Այս սեմինարը նախատեսվածված էր քաղաքականություն մշակողների, առաջատար գործարարների, հետազոտողների և պրակտիկ աշխատողների համար: Սեմինարի հիմնական նպատակն է` կայուն տնտեսական զարգացմանն ու ազգային մրցունակությանն ուղղված քաղաքականության, ինչպես նաև կրթական քաղաքականությունների ու տնտեսական քաղաքականությունների միջև գործառնական կապերի առավել խոր ընկալումը: Այս սեմինարը կկենտրոնանա մրցունակության գլոբալ չափումների և եվրոպական ռազմավարությունների վրա, որոնք կապված են ստեղծագործականություն (creativity), նորարարություն (innovation) և տնտեսական մրցունակություն ապահովող կրթության և ուսուցման հետ: Միջոցառումը ներառում էր ներկայացումներ, քննարկումներ և աշխատանք փոքր խմբերում:
Շատ հետաքրքիր և արդյունավետ անցավ «ՄԿ շաբաթվա» չորրորդ օրը, որը անցավ Իջևանում: Օրը նվիրված էր ԴՎՎ-ինթերնեյշնլի և Եվրոմիության ՊՐՈԱԿՏԻՎ ծրագրին, որի շրջանակներում Իջևանում կառուցվում է Մեծահասակների կրթության կենտրոն: Ծրագիրը ուղղված է մեծահասակների ուսումնառության և վերապատրաստումների միջոցով օգնել բնակչությանը առավել ճկուն լինել աշխատաշուկայում և տեղավորվել աշխատանքի, ինչը զգալիորեն կմեղմի Տավուշի մարզի սոցիալական խնդիրները: Այս օրվա միջոցառման մասնակիցների շարքում էին ՊՐՈԱԿՏԻՎ ծրագրի խորհրդատվական կոմիտեի անդամները, գործընկերներ, հյուրեր:
Օրվա սկզբին ներկաներին ողջունեց Ն. Նազարեթյանը, ապա ներկայացրեց «Պրոակտիվ» ծրագրի ընթացքը:
Ապա աշխատանքային խմբերում տեղի ունեցան քննարկումներ «Մեծահասակների կրթության Իջևանի Կենտրոնի դերը Տավուշի մարզի զարգացման գործում» թեմայով: Որպես քննարկման առարկա էին ընտրվել այն չորս հիմնական ոլորտները, որոնցում ուուցողական գործունեություն է ծավալելու Կենտրոնը, այն է` Տուրիզմ, Արդյունաբերություն, Հասարակական ոլորտ, Կրթություն: Քննարկումները տևեցին շուրջ մեկ ժամ, և յուրաքանչյուրը կարողացավ մասնակցել բոլոր թեմաների քննարկումներին և փոխանակել իր կարծիքը և մասնագիտական փորձը: Ճաշից հետո տեղի ունեցավ արդյունքների ամփոփումը:    
Հինգերորդ օրվա միջոցառումը “ՄԿ շաբաթ Հայաստանում” համակազմակերպիչ Մասնագիտական կրթության զարգացման ազգային կենտրոնի առաջարկությամբ և աջակցությամբ անցկացվեց Կրթության ազգային Ինստիտուտում: Որվա թեման սահմանված էր “Որակավորման ազգային շրջանակների (ՈԱՇ) քննարկում, չափորոշիչներ, զբաղմունքներ”:
Միջոցառման ընթացքում եղան մի քանի զեկուցումներ, ապա նաև խմբային աշխատանք, որը ամփոփեց որը: ՀՀ Սոցիալական ապահովության փոխնախարար Արայիկ Պետրոսյանը խոսեց Զբաղմունքների դասակարգչի և մասնագիտությունների բնութագրերի ՀՀ-ում ներդրման խնդիրների մասին, ապա Զբաղմունքների դասակարգչի ձևավորման սկզբունքների մասին բանախոսեց ՀՀ Սոց. Ապ. Նախարարության Կրթության Ազգային ինստիտուտի տնօրենի տեղակալ Գառնիկ Նալբանդյանը: Ապա ներկայացվեցին Մասնագիտական կրթության և ուսուցման ազգային կենտրոնի(ՄԿՈՒԶԱԿ) տնօրեն Սամվել Պիպոյանի “ՈԱՇ-ը և պաետական կրթական չափորոշիչը”, Գլոբալ զանգացումներ հիմնադրամի տնօրեն Արամ Ավագյանի “Որակավորման եվրովական շրջանակ(ՈԵՇ)”, ՄԿՈՒԶԱԿ-ի փոխտնօրեն Աշոտ Սահրադյանի “Պետական կրթական չափորոշչի ձևավորումը ՀՀ կրթական համակարգում”, ՄԿՈՒԶԱԿ ուսումնամեթոդական բաժնի վարիչ Լուսինե Կարախանյանի “Մոդուլային ծրագրերի կազմավորման սկզբունքները” զեկուցումները: Յուրաքանչյուր զեկուցումից հետո նախատեսված եր ժամանակ հարց ու պատասխանի համար. առանձին զեկուցումներից հետո ծավալված հարց ու պատասխանները վերաճում էին քննարկումների, բանավեճերի: Օրը հաջողված էր, քանի որ հնարավորություն կար քննարկելու ոլորտում վերոհիշյալ ուղղություններով արդեն արված և հետագայում անհրաժեշտ քայլերը, ունենալ առանձին քննարկումներ վիճահարույց խնդիրների շուրջ:
“Մեծահասակների կրթության շաբաթ  Հայաստանում” ծրագրի շրջանակներում հոկտեմբերի 24-ին  Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում տեղի ունեցավ “Մշակութային օջախները որպես ցկյանս ուսումնառության տարածքներ” թեմայով  սեմինար: Սեմինարի սկզբում  Հայաստանի ազգային պատկերասրահի “Միջթանգարանային կապերի կոորդինացման բաժնի” վարիչ, ԴՎՎ-ինթերնեյշնլի A MUSE ALL նախագծի կոորդինատոր Անահիտ Մինասյանը հակիրճ ներակայացրեց A MUSE ALL նախագիծը, նախագծի դիրքորոշումներն ու նպատակը: Ծրագրին   մասնակցում են  4 երկրներ` Հայաստանը, Ռուսաստանը, Վրաստանը և Ադրբեջանը, տևողությունը 30  ամիս է: Ստեղծվել է վեբ-պորտալ, որտեղ ներկայացվում է թանգարանային նորությունները: Ազգային զարգացման գիտամշակութային կենտրոնի նախագահ Գայանե Ղուկասյանը` ներկայացրեց A MUSE ALL-ի կայքը: Կայքում   տեղադրվում են  նորություններ բոլոր մասնակից երկրների լեզուներով` հայերեն, ռուսերեն, ադրբեջաներեն, վրացերեն, ինչպես նաև անգլերեն, կազմակերպվում են  վերտուալ ցուցահանդեսներ: Ցանակացած մարդ կարող է մասնակցել վերոհիշյալ ցուցահանդեսին, եթե ունի համապատասխան լուսանկարներ “Արվեստը մեր կենցաղում” թեմայով:  Ներկայացվեց նաև այդ ծրագրի շրջանակներում հունիսի 14-20-ը Գերմանիայում անցկացված սեմինարները, որտեղ Հայաստանից այցելած հայ մասնագետները այցելել են Գերմանիայի ամանահայտնի թանգարանները և ծանոթացել թանգարանային մանկավարժությանը:
Արամ խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն Արմինե Գրիգորյանը ներկայացրեց սույն  թանգարանում տեղի ունեցող միջոցառումները: Թանգարանը ունի 5000 սկավառակներից և 200 DVD-ներից բաղկացած ձայանադարան: Յուրաքանչյուր այցելու ձայնադարանից կարող է ընտրել սկավառակ և տեղում լսել այն: Ցուցադրվում են դասական ֆիլմերի DVD-ներ, երեկոյան ժամերին համերգներ “Համաշխարհային դասական երաժշտությունը Ա. Խաչատրյանի տուն-թանգարանում” թեմայով, որի այցելուները  հիմնականում տարեց  մարդիկ են: Հայտագրերով այցելուն նախօրոք տեղեկանում է կամզկերպվող երաժշտական երեկոյի մասին: Թանգարանի համերգասրահներում կազմակերպվում են նաև բազմաթիվ հոբելյանական երեկոներ, թեմատիկ դասախոսություններ: Թանգարանը աշխատում է նաև դպրոցականների հետ: Կամակերպվել է “Հնչյուններ և գույներ” թեմայով միջոցառում, Արամ Խաչատրյանի հնչյունների ներքո երեխաները նկարում են, երբեմն կազմակերպվում է նաև  թեմատիկ շարադրությունների մրցույթ: Այնուհետև Հայաստանի ազգային պատկերասրահի Կինոծրագրերի ղեկավար  Մելիք Կարապետյանը ներկայացրեց Պատկերասրահի կինոծրագրերի բաժինը: Կինոն որպես արվեստ ներկայացվում է հանրությանը, ցուցադրվում են տարբեր ազգերի համաշխարհային մեծ ճանաչում ունեցող ռեժիսորների ֆիլմեր` անգլերեն տիտրերով, հրատարակվում է եռամսյա ծրագիր, իսկ  յուրքանչյուր չորեքշաբթի լինում են  նաև արվեստին նվիրված ֆիլմեր:
Ապա Երևանի պետական թատերական ինստիտուտի պրոֆեսոր Աննա Հեքեքյանը ներկայացվեց թատերական ինստիտուտի ուսանողների ակտիվ մասնակցությունը թանգարանային կյանքին:
Օրվա երկրորդ հատվածում տեղի ունեցավ աշխատանքային հանդիպում, որտեղ Ալվարդ Գրիգորյանը ներկայացրեց Եվրոպական թանգարանների փորձը հետևյալ ուղղություններում`թանգարանային մենեջմենթ, թանգարանային մարկետինգ, թանգարանային մանկավարժություն և թանգարանային PR: Նա Մասնավորապես նշեց, որ այս հիմնարար ճյուղերի զարգացմամբ է հնարավոր ակտիվացնել թանգարանները և ապահովել մշտական կապ թանգարանի և հասարակության տարբեր շերտերի հետ:
Այսքանով ավարտվում է “Մեծահասակների կրթության շաբաթ Հայաստանում 2009” միջոցառումների շարքի ընթացքը, իսկ շաբաթվա փակման արարողությունը տեղի կունենա 2005թ. Դեկտեմբերի 25-ին, Գոլդեն Թուլիփ Երևան հյութանոցի կոնֆերանս դահլիճում, որտեղ նույն ժամանակ նաև հրավիրված է “Մեծահասակների կրթություն և ուսումնառություն ողջ կյանքի ընթացքում” ՀԿ Ընդհանուր Ժողովը:


ՀեղինակՄԿՈՒՈԿԸ
 
 
 
<Սեպտեմբեր 2010>
ԵրկԵրքՉրքՀնգՈՒրՇբթԿիր
303112345
6789101112
13141516171819
20212223242526
27282930123
45678910
 
 
Էլ. փոստ:  
Ծածկագիր:  
     
   

 
Գլխավոր   |   Նորություններ   |   Ծրագրեր   |   Գրադարան   |   Անդամներ   |   Պատմություն   |   Գործընկերներ   |   Հղումներ   |   Կոնտակտներ
Մշակումը՝ ԴԻՆՈ ՍՒՍԹԵՄԶ